fbpx
Իրավական

Արսեն Բաբայանի հարցն իրավական հարթության վրա է․ Մակունց

Հանգամանքներ են հայտնաբերվել ու անհրաժեշտություն է առաջացել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին ներգրավել գործի քննության մեջ։ Այս մասին մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Արսեն Բաբայանի հարցն իրավական հարթության վրա է։ Կարծում եմ՝ առարկություն ունենալ չենք կարող այն պարագայում, երբ իրավապահ մարմինը գտնում է, որ գործի քննության հանգամանքների պարզաբանման համար պետք է նրան ներգրավել»,-ասաց Մակունցը։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ հաղորդման հիման վրա հարուցված գործով բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։

Նշենք, որ Բաբայանի կողմից ենթադրյալ արարքը կատարվել է Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում, իսկ Հարությունյանը լիազորությունները վայր է դրել 2018-ի մարտին: Հաշվի առնելով, որ համաներումը տարածվում է մինչև 2018-ի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված, նույն օրենքով սահմանված արարքների, այդ թվում`պաշտոնեական կեղծիքի վրա, ստացվում է, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի ենթադրյալ արարքի կասկածանքով, որի վրա առերևույթ համաներում է կիրառելի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ