Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան։
Ջուլֆալակյանը հանդիպման ժամանակ խոսել է հավաքականի կազմում չմարզվելու և ներկայիս մարզիչների օրեր առաջ արած հայտարարության մասին։ Ըմբիշն ընդգծել է, որ հավաքականում կան այնպիսի մարդիկ որոնց հետ մի տարածքում լինելը լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել, ընդհուպ նաև, որ նրանք կարող են իր առողջությանը վնաս հասցնել։
Անդրադարձ կատարելով մարզիչների օրեր առաջ կատարած հայտարարությանը, Արսեն Ջուլֆալակյանը ասեց,որ պայմանավորվածություն կար, որ մինչ օլիմպիական խաղերը, ինքը և Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյան պետք է մրցաշարի մասնակցեին, որի ժամանակ լավագույն արդյունք ցուցաբերողը կմասնակցի օլիմպիական խաղերին։ Սակայն ըստ Ջուլֆալակյանի պայմանավորվածությունը խախտվել է և մարզիչները օլիմպիական խաղերից կես տարի առաջ հրապարակել են, որ օլիմպիական խաղերին մասնակցելու է Կարապետ Չալյանը։
