fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը կմեկնի ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 20-24-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողովին և հարակից առողջապահական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

2. Արսեն Թորոսյանի և Հայկ Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման 3 օրվա օրապահիկը և 2 օրվա գիշերավարձը կատարել` «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի (07060112) միջոցների հաշվին, իսկ մեկ օրվա օրապահիկը, 2 օրվա գիշերավարձը և ճանապարհածախսը (միայն՝ Նյու Յորք-Երևան)` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնա-կան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել գործուղուման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ