fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կուբայի դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին (նստավայրը` Աստանա):

Դեսպանը նախարարին հրավիրել է Կուբայի Հանրապետություն` տեղում ծանոթանալու առողջապահության ոլորտին, գրանցած հաջողություններին, ինչպես նաև կիսվելու փորձով:

Արսեն Թորոսյանը սիրով ընդունել է հրավերը, նշելով, որ որոշ չափով ծանոթ է Կուբայի առողջապահության համակարգին, իսկ այցի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել նաև ոլորտային հարցերը:

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր շրջանակները, մասնավորապես բժշկական կրթության, ուռուցքաբանության, դեղերի արտադրության և դեղապահովման, առաջնային կանխարգելման և այլ ոլորտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ