Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերին Տիկարաձեի հետ:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` վերջին շրջանում տարածում գտած նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ազգային և միջազգային բնույթի միջոցառումները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու փոխտեղեկատվություն, համագործակցելու հակահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Նախարար Թորոսյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Վերջինս դրական է արձագանքել առաջարկին: