Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության դեպքեր են հաստատվել:
Նա նշել է, որ վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, իրականացվում են համաճարակաբանական գործողություններ։
«Նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին», – ասել է նա։
Այս մասին Ալինա Նիկողոսյանը հայտնել է Aysor.am-ին:
