fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, և նշել, որ հիվանդանոցներում տեղ չլինելու խնդրին քաջատեղյակ է ու դրան անդրադարձել է 5 օր առաջ:

«Ի պատասխան ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանի այս ահազանգի, հայտնում եմ, որ խնդրին քաջատեղյակ եմ և անդրադարձել եմ դրան դեռ 5 օր առաջ՝ իմ կողմից հատուկ հրաման ստորագրելով, որը սահմանում է անհետաձգելի բուժօգնության պետական պատվեր ունեցող բուժհիմնարկներում վերակենդանացման բաժանմունքներում շտապօգնության կանչերի համար հատուկ ազատ տեղեր պահելու մեխանիզմը։ Հավելյալ տեղեկացնեմ նաև, որ վաղվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կգործակվի թոքերի արհեստական շնչառության ևս 6 սարք, որը թույլ կտա ավելի մեծ թվով պացիենտներ հոսպիտալացնել»,- գրել է նախարարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ