«Քարդիֆ Սիթիի» ներկայացուցիչ Մեհմետ Դալմանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չի ծրագրվում հետաձգել Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հունվարի 29-ին նախանշված հանդիպումը:
Հիշեցնենք, որ երեկ Նանտից Քարդիֆ ճանապարհին անհետացել է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը:
«Ես կզարմանայի, եթե խաղացանկում փոփոխություններ լինեին: Ֆուտբոլային աշխարհի և դրա սահմաններից դուրս մարդկանց ռեակցիան զարմանալի էր:
Ես աշխարհի տարբեր անկյուններից՝ քաղաքական գործիչներից մինչև երկրպագուներ, էլեկտրոնային հաղորդագրություններ եմ ստացել: Ֆուտբոլային աշխարհը միավորվում է ողբերգությունների ժամանակ: Անգամ երկրի վարչապետից եմ հաղորդագրություն ստացել»,- ասել է Դալմանը BBC Radio Wales-ի եթերում:
Այժմ շարունակվում են Սալային տեղափոխող ինքնաթիռի որոնողական աշխատանքները: