fbpx
Սպորտ

Արսենալ-Քարդիֆ Սիթի հանդիպումը չի հետաձգվի

«Քարդիֆ Սիթիի» ներկայացուցիչ Մեհմետ Դալմանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չի ծրագրվում հետաձգել Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հունվարի 29-ին նախանշված հանդիպումը:

Հիշեցնենք, որ երեկ Նանտից Քարդիֆ ճանապարհին անհետացել է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը:

«Ես կզարմանայի, եթե խաղացանկում փոփոխություններ լինեին: Ֆուտբոլային աշխարհի և դրա սահմաններից դուրս մարդկանց ռեակցիան զարմանալի էր:

Ես աշխարհի տարբեր անկյուններից՝ քաղաքական գործիչներից մինչև երկրպագուներ, էլեկտրոնային հաղորդագրություններ եմ ստացել: Ֆուտբոլային աշխարհը միավորվում է ողբերգությունների ժամանակ: Անգամ երկրի վարչապետից եմ հաղորդագրություն ստացել»,- ասել է Դալմանը BBC Radio Wales-ի եթերում:

Այժմ շարունակվում են Սալային տեղափոխող ինքնաթիռի որոնողական աշխատանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ