Մարսելինոն մրցաշրջանի սկզբում «Վալենսիայից» հեռանալուց հետո գործազուրկ է, բայց, կարծես թե, մարզիչը կարող է աշխատանքի անցնել «Արսենալում»։ Super Deporte-ի հաղորդմամբ՝ նա մեկնել է Լոնդոն՝ բանակցելու ակումբի ղեկավարության հետ։
Ունայ Էմերիի հեռանալուց հետո «Արսենալը» ժամանակավորապես գլխավորում է նրա մարզչական շտաբի աշխատող Ֆրեդրիկ Ցունգբերգը։
Հիշեցնենք, որ Էմերին լքել է լոնդոնյան ակումբը նոյեմբերի 29-ին։
Այս պահին «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։