«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին:
Լոնդոնցիները մեծացրել են Էկվադորի 21-ամյա ֆուտբոլիստի առաջարկը մինչև 70 միլիոն ֆունտ, բոնուսների հետ միասին, սակայն ճայերը անմիջապես մերժել են, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի:
«Բրայթոնը» նախկինում մերժել էր «Արսենալի» 60 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը, քանի որ նրանք չեն ցանկանում ձմռանը վաճառել Կայսեդոյին: