ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը:
Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից:
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում: Ապա լրագրողը հայհոյել էր Արշակյանին, որից հետո նա հարվածել էր Փայլակ Ֆահրադյանին:
Նախօրեին կայացվել է քրեական գործ չհարուցելու որոշում:
