Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Գյուղացիներն ամիսներ շարունակ պահանջում են, որպեսզի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացնի:
Այսօր հերթական բողոքի ակցիայի շրջանակներում գյուղացիները հավաքվել են համայնքապետարանի դիմաց: Ցուցարարներին դիմավորել են ոստիկանները:
Արշալույսցի Արմեն Շահբազյանը հայտնեց, որ ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել: Կանայք, աղմուկ լսելով, դուրս են եկել տներից և տղաներին դուրս բերել ոստիկանների ավտոմեքենաներից:
Այս մասին հայտնում է Hetq.am-ը: