ԱՄՆ Հայ դատը ֆլեշմոբ է սկսել, որի շրջանակներում հայտնիները լուսանկար են հրապարակում իրենց սոցցանցերի էջերում՝ «Ես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը» գրությամբ։ Այս արշավն ուղղված է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Արշավին են միացել արդեն մի շարք հայ հայտնիներ, այդ թվում՝ Սերժ Թանկյանը, Էրիկ Էսրաիլյանը ու Քիմ և Քորթնի Քարդաշյանները և նրանց մայրը՝ Քրիս Ջենները։
Նրանք գրությամբ լուսանկարը հրապարկել են իրենց Instagram-ի էջերի «պատմություններ» բաժնում։
Իրենց հերթին Քարդաշյանները հրապարակման վրա նշել են 5 անձանց՝ նետելով մարտահրավեր ֆլեշմոբի շրջանակներում։