Արցախի Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով՝ Արշավիր Ղարամյանը ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից։
Այս մասին հայտարարություն է տարածվել ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Մայիսի 18-ին նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – ասված է հայտարարությունում: