«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ եթե արտակարգ դրությունը վերացվի, էլեկտրոնային հսկողության միջոցով մարդկանց գտնվելու վայրը որոշելու համակարգը, ինչպես նաև տնտեսական գործունեության արգելքները չեն գործի:
Փոխնախարարը նաև նշեց, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս շարունակել պայքարը համավարակի դեմ, և, միևնույն ժամանակ, չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմը: