fbpx
Տնտեսություն

Արտաքին պարտքի մեծացումն անխուսափելի է․ Ջանջուղազյան

Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նա նշել է, որ առաջարկված սցենարով 324 միլիարդ դրամի պակասուրդ է ենթադրվում, իսկ այս պակասուրդի ֆինանսավորման համար դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավումը տարբեր գործընկերներից։

Նա հավելել է, որ անխուսափելի է արտաքին պարտքի մեծածումը՝ թե բացարձակ, թե հարաբերական իմաստով։

Ջաղջուղազյանի խոսքով՝ սա հենց այն իրավիճակն է, երբ պարտադիր է դառնում նման ճանապարհով միջոցառումների իրականացումը, որպեսզի հակազդեցություն լինի հնարավոր բացասական զարգացումներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ