fbpx
Առողջապահություն

Արտաշատի դպրոցում թունավորված բոլոր երեխաները դուրս են գրվել

ՀՀ առողջապահության նախարարությունն Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Այժմ ընթանում են լաբորատոր հետազոտություններ: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ