Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր Facebook-յան էջում.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր Մարտունի քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ընթացքում բնակարանի բանալիներ եմ հանձնել անհայտ կորած ազատամարտիկի որդի, հինգ զավակների հայր Արտաշ Էդվարդի Արտաշյանին, ում հարազատ եղբայրն Արցախյան պատերազմի նահատակներից է:
Արտաշյանները, ցավոք, պատերազմի ծանր կնիքը կրող միակ ընտանիքը չեն Արցախում, բայց Աստծո բարեգթությամբ Արտաշի 5 որդիները նորից երջանկություն բերեցին այդ գերդաստանին: Բարեմաղթանքս է, որ նոր օջախը ձեռքբերումների նոր էջ բացի նրանց համար:
Նորից հավաստում եմ, որ մեր Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և իրար նեցուկ լինելով միայն կկարողանանք ապահովել ցանկալի արդյունք»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/587555771941800