Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հրավիրվել է քննչական կոմիտե՝ Բագրատ Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։
Երեկվա դատական նիստից հետո, որտեղ քննարկվում էր Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի, Արցախի նախագահը հանդիպել է լրագրողների հետ։ Ճեպազրույցից րոպեներ անց նա ստացել է հրավեր՝ մասնակցելու հարցաքննությանը։

