Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 15-ին կատարվել է 181 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք: Մեկ օրում արձանագրվել է մահվան 5 դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 134 վարակակիր: Նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20364 քաղաքացու հետազոտություն, որից 3203-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։