fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է քովիդի 63 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 63 նոր դեպք: Մեկ օրում արձանագրվել է 3 մահ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 109 վարակակիր: Նրանցից 24-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 999 քաղաքացու հետազոտություն, որից 3402-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ