Արցախում գրանցվել է քովիդի 9 նոր դեպք

Հրապարակող՝

925 նոր դեպք, 627 ապաքինված ու 12 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Հիվանդության հետևանքով մահվան մեկ դեպք է գրանցվել։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 70 վարակակիր: Նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 35-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31573 քաղաքացու հետազոտություն, որից 4731-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

Ամենաթարմ