Արցախում նոր ճանապարհը 24 կմ-ով կկրճատի Մարտակերտ-Ստեփանակերտ մայրուղին

Ամենադիտվածներ

Գագիկ Խաչատրյանին ազատ արձակելու համար 230 մլն դրամ գրավ է առաջարկվում

Արցախի Մարտակերտի շրջանում ընթանում են Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի քաղաքաշինության նախարարությունից։

Նշվում է, որ ավտոճանապարհի երկարությունը կազմում է 27 կիլոմետր։

Ըստ աղբյուրի՝ դրա շնորհիվ 24 կիլոմետրով կկրճատվի Մարտակերտ-Ստեփանակերտ մայրուղին։

Նշվում է նաև, որ նախատեսվում է նոր ավտոճանապարհը հանձնել շահագործման մինչև 2022 թվականի վերջ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ