Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի ու Ադրբեջանի գործողությունների մասին։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։
Նրա խոսքով՝ մարտի 21-ին Ադրբեջանն առանց պայթյունների ուղղակի փակել է գազատարի փականը, որով նաև ապացուցել է, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը։
Վարչապետը ընդգծել է, որ Արցախում այսօր 117 հազար հայ է ապրում և Ադրբեջանը սա համարում է իր ամենամեծ պարտությունը և ամեն ինչ անում է, որ ավարտին հասցնի Արցախում էթնիկ զտումների իր քաղաքականությունը։
