Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
- Կառավարությունը կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին. Փաշինյան
- ՀՖՖ-ն հայտնել է՝ ինչպես ձեռք բերել Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսեր
«Աբրահամը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են համագործակցության ապագա ծրագրեր, մասնավորապես, Ներքին Չարբախում Արթուր Աբրահամի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի վերաբերյալ: ՀՖՖ նախագահը նաև Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Արթուր Աբրահամին»,- ասվում է հաղորդագրության մեջ: