Իտալական Նեապոլում մեկնարկել են 30-րդ ամառային Ուսանողական խաղերը:
Առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը:
Նա օղակների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած ՈւԽ-ի և 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։