Մասնագիտությամբ լրագրող Արթուր Հովհաննիսյանը պատգամավորական մանդատ ստացավ։
Հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում նա հանդիսավոր երդում տվեց ԱԺ ամբիոնից՝ կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, պահել Սահմանադրությունը և այլն։
Հովհաննիսյանի երդումով այսօր սկսվեց Ազգային ժողովի հերթական նիստը։
