fbpx
Աշխարհ

Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդունել նոր Սահմանադրություն, քանի որ գործողը «խաթարում է վստահությունը քաղաքականության նկատմամբ» և «թույլ չի տալիս երկրին առաջ շարժվել»։ Նրա խոսքով՝ փաստաթղթի բոլոր նախկին տարբերակները պարտադրված են եղել ժողովրդին, գրում է kommersant.ru-ն:

«Սահմանադրությունը նորմերի հիերարխիայի վերևում է… Եթե բացառենք 1921 և 1924 թվականների սահմանադրությունները, ապա մեր բոլոր սահմանադրությունները ստեղծվել են հոգաբարձության դիրեկտիվներով և պարտադրվել ժողովրդին։ Մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել գործող սահմանադրությամբ, որի շրջանակը նախագծել են պուտչիստները, և որի լեզուն արտահայտում է խնդրահարույց էլիտաների կոնսենսուսը։ Ես սա համարում եմ ազգային պարտք»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիային անհրաժեշտ է ազատական Սահմանադրություն։ Նա նաև կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին մասնակցել փոփոխությունների նախապատրաստմանը։

Երկրի գործող Սահմանադրությունը, ինչպես ասել է Էրդողանը, ստեղծվել է «առանց ազգի գաղափարները, պահանջներն ու խնդիրները հաշվի առնելու»։

Թուրքիայի գործող Սահմանադրությունը ժողովրդի քվեարկությամբ ընդունվել է 1982թ.: Դրա տեքստի հեղինակները պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած զինվորականներն էին։ 2007, 2010 և 2017 թվականներին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ