fbpx
Զինված Ուժեր

Արթուր Պողոսյանը նշանակվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով Արթուր Պողոսյանը նշանակվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արթուր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ», – ասված է հրամանգրում:

Նշված հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ