Դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ. Արտյոմ Սմբատյան

Ամենադիտվածներ

Օգոստոսի 24-ին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը իր Facebook-ի էջում տեղեկացրել է, որ այսօրվանից դադարեցնում է իր աշխատանքը որպես առողջապահության նախարարի տեղակալ և պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունը շարունակելու է այլ ոլորտում:

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում առողջապահական համակարգի 40000-ից ավելի աշխատակիցներին, որոնք կատարել են իրենց պարտքը՝ երկրի և առողջապահական համակարգի բարդ ժամանակաշրջաններում` համավարակի և պատերազմի պայմաններում:

Առողջապահության ոլորտում շուրջ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ:

Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը:

Նախարար Անահիտ Ավանեսյանին և նախարարության ղեկավար անձնակազմին մաղթում եմ բազում հաջողություններ պաշտոնավարման ընթացքում և հայտնում եմ պատրաստակամությունս՝ աջակցել ձեր կողմից վարվող մարդակենտրոն առաքելությանը, որտեղ էլ կգտնվեմ»,- գրել է Արտյոմ Սմբատյանը:

Ամենաթարմ