Ասադը Զարիֆին հրավիրել է այցելել Սիրիա

Ամենադիտվածներ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆին հրավիրել է այցելել Սիրիա:

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը՝ Զարիֆը հրավերը ստացել է չորեքշաբթի Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:

Զրույցի ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերություններում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ և քննարկել հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, ընդգծում է գործակալությունը:

Ամենաթարմ