Մեծ աղմուկ հանած WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ու նրա հարսնացու Ստելլա Մորիսին թույլատրել են պսակադրվել։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ասանժն ու Մորիսը միմյանց հետ են արդեն 5 տարի ու իրենց համատեղ կյանքի ընթացքում հասցրել են ունենալ 2 երեխա։
Նշվում է, որ պսակադրությունը կկայանա 2021 թվականի դեկտեմբերին, ամենայն հավանականությամբ, բանտի ժամատանը։
Ըստ աղբյուրի՝ Ասանժն ու Մորիսը ձգտում են պսակադրվել դեռևս այս տարվա մայիսից, սակայն Մեծ Բրիտանիայի արդարդատության նախարարը չէր թույլատրում իրականացնել դա։