fbpx
Աշխարհ

Ասանժի դատավարությունը կարող է 6 տարի տևել․ Daily Mail

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի: Այս մասին հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ դատավարությունը հարկատուների վրա կարող է նստել 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)։

«Նա դատարանում պայքարելու է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նաոմի Կոլվինի խոսքը:

Նրա խոսքով՝ պայքարը մղվելու է ընդհուպ Գերագույն դատարան, ինչպես նաև, եթե հարկ լինի, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը։

Հոկտեմբերի 21-ին Լոնդոնի Վեստմինսթերյան մագիստրատական դատարանում նոր լսումներ են նշանակված ԱՄՆ Ասանժի արտահանձնման գործի շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ