Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Երեկ խաղացվել են 2-րդ փուլի առաջին պարտիաները։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ուժերն է չափել 19-ամյա իրանցի գրոսմայստեր Մագսուդլու Փարհամի հետ։ Խաղի 34-րդ քայլում իրանցին կոպիտ սխալ թույլ տվեց, որից կարողացավ հիանալի օգտվել Արոնյանն ու 42-րդ քայլում ստեղծելով մատային դիրք՝ ստիպեց մրցակցին անձնատուր լինել։
Գավաթի պայքարում իր մրցելույթներ է շարունակում նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ գրոսմայստեր՝ Սերգեյ Մովսիսյանը։ Նա սևերով ուժերն է չափել միջազգային գործակցով աշխարհում 3-րդ շախմատիստ Դին Լիրենի հետ։ Պարտիան, ընդհանուր առմամբ, անցել է հավասար պայքարում, միայն 37-րդ քայլում կողմերը մեկական սխալ քայլ են կատարել, սակայն դա խաղի ելքի վրա չի ազդել։ 41-րդ քայլում կողմերը ոչ-ոքի են համաձայնվել։
Նշենք նաև, որ մրցույթին մասնակցում է ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի 18-ամյա շախմատիստ Սամվել Սևյանը։ Նա սև քաղաքարերով մրցել է ռուս անվանի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ։ 71 քայլ տևած պարտիայում ավելի ուժեղ է գտնվել Կարյակինը։
Հավելենք նաև, որ 2-րդ փուլի պատասխան խաղերը կկայանան այսօր։