fbpx
Սպորտ

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսիսյանը հաջորդ փուլում են

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթանում է շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Գավաթը խաղարկվում է նոկաուտ համակարգով, այսինքն՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, կայացան առաջին տուրի պատասխան պարտիաները: Առաջին խաղի պարտությունից հետո ոչ-ոքի խաղացին Փաշիկյանն ու Հովհաննիսյանը և դուրս մնացին խաղարկությունից: Իսկ Արոնյանն ու Մովսիսյանը առաջին խաղի ոչ-ոքիից հետո կարողացան հաղթել պատասխան մրցավեճերում և անցան հաջորդ փուլ: Նրանց մրցակիցներն էին Էլ Գինդի Էսամին և Գրիգորի Օսպարինը:

Նշենք, որ հաջորդ փուլ է դուրս եկել նաև հայկական արմատներով 18-ամյա գրոսմայստեր Սամվել Սևյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ