Աշխարհում այսօր՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, նախատեսվում են տարբեր բողոքի ակցիաներ ու երթեր աշխարհի տարբեր ծայրերում։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Օրինակ՝ Իսպանիայում կանայք ծրագրում են համերաշխության երթ անցկացնել։ Ակցիային կարող է մասնակցել է առավելագույնը 500 մարդ, քանի որ համաճարակի հետևանքով կան սահմանափակումներ հավաքների մասով։
Լեհաստանում էլ կանայք ծրագրում են իրենց բողոքն արտահայտել՝ հղիության արհեստական ընդհատման դեմ օրենքների վերաբերյալ։
Թուրքիայում և Ադրբեջանում նույնպես կանայք ծրագրում են երթ անցկացնել՝ իրենց իրավունքների պաշտպանությանը նվիրված։ Բայց 2 երկրներում էլ արգելել են իրականացնել երթն ու զգուշացրել, որ իրավապահները կկասեցնեն դրանք։