fbpx
Արցախ

Ճանապարհաշինական աշխատանքներ Արցախում․ նախագահի գրառումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում:

Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ: Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս:

Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ-Կարմիր շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին:

Հընթացս նոր թափ են ստացել նաև ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները:

Բարեկարգ համայնքներ ունենալը երկրի բարեկեցիկ ապագան կառուցելու նախապայմաններից է»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/582502742447103?__cft__[0]=AZV11hOb-eQR0Qdk9A_LMnWkIvqtvCFl0_5QI44dRcGYbd54e0kJTUhgMxm4S2Zv1bbeNgl-ZdK2zjYKFtYLnJ6izeoUMyFZI-J44Un1Et8PeHXohHG2u1kaTlmK7VWKtk6_vk-ucIpDDwpzFoorDBrnJpqASj0Nwkm1GjYlu1J6EA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ