Իտալական «Միլանը» թիմի շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչին ցանկանում է ամեն կերպ պահել, հայտնում է սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Նշվում է, որ հեռանալու ցանկություն չունի նաև Իբրան, սակայն կողմերը չենք կարողանում վերջնական համաձայնության գալ աշխատավարձի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ակումբին առաջարկել է տարեկան 6 միլիոն աշխատավարձ ու հնարավոր բոնուսները, սակայն միլանյան ակումբը ուզում է վճարել ավելի քիչ։
Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը «Միլան» տեղափոխվեց այս տարվա հունվարին։
