Մասնակիցներ

Աշոցքի համայնքապետի արտահերթ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու

Աշոցք խոշորացված համայնքում փետրվարի 17- ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առաջադրված թեկնածուները 7-ն են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական էր տվել 2018-թվականի նոյեմբերի 1-ին: Հրաժարական տված համայնքապետը ևս թեկնածու է: Իսկ վերջինս SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել էր, թե ինչու էր հրաժարական տվել.

«Հեղափոխությունից հետո հանրապետության վարչապետը կոչ արեց ու հորդորեց, որ նախկին կառավարության ժամանակ աշխատած համայնքների ղեկավարները հրաժարական տան, ես էլ, լսելով վարչապետի հորդորը, հրաժարական եմ տվել»,- պարզաբանել էր Արթուր Ալոյանը։

Խոշորացված 11 համայնքի ղեկավարի 7 թեկնածուներից 4-ն այսօր «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում խոսել են իրենց առաջադրումների, նախընտրական ծրագրերի մասին ու ներկայացրել համայնքի զարգացման իրենց ունեցած հեռանկարները: Թեկնածուները համակարծիք են նրանում, որ Աշոցք խոշոացված համայքն իր 11 գյուղերով զարգացման լուրջ ռեսուրսներն ունի, որոնք միայն նպատակային օգտագործել է պետք: Նշենք, որ թեկնածուներից 4-ը կուսակցականներ են, ներկայացնում են ՀՀԿ, ՀՅԴ և ՔՊ կուսակցությունները, բայց ինքնառաջադրված թեկնածուներ են և SHANTNEWS.am–ի թղթակցի հարցին պատասխանել են, որ կուսակցություններն իրենց չեն աջակցում:

«Ես ՔՊ կուսակցությունից եմ, բայց կուսակցությունը չի աջակցում ինձ, պետք է լինեն արդար, թափանցիկ ընտրություններ»,–ասել է համայնքապետի թեկնածուներից Գուրգեն Գալստյանը:

«Ես էլ ՔՊ կուսակցությունից եմ ու ողջունում եմ կուսակցության դիրքորոշումը , այսինք՝ն մենք բոլորս ինքնառաջադրված ենք և չկա կուսակցության կողմից առաջադրում, սա կարևորը է»,- ասել է համայնքապետի թեկնածու Կարեն Մանուկյանը:

ՀՅԴ անդամ Սուրեն Սարգսյանը, սակայն, համակարծիք չէ առաջադրված մյուս թեկնածուների հետ, որ կուսակցությունները չեն աջակցում իրենց կուսակցության ներկայացուցիչներին:
«Ես էլ եմ ինքնառաջադրված, բայց կարծում եմ, որ կուսակցություններն ընկերական աջակցություն կունենան, գոնե գրասենյակ կտան»,–ասել է համայնքապետի թեկնածու Սուրեն Սարգսյանը:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ