fbpx
Հասարակություն

Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը փակ է. շինարարական ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները փակել են Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը։ Աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարեն իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձը։ Նրանք նշում են, որ աշխատավարձ չեն ստացել 2018 թվականի սեպտեմբերից:

Նրանց խոսքով՝ գումարը շատ մեծ է՝ 2 մլրդ 200 մլն դրամ։ Ակցիայի մասնակիցներն ակնկալում են, որ տրանսպորտի նախարարությունը, ոլորտը վերահսկող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կհրավիրեն իրենց, խնդրին լուծում կտան։

«Իրենք ճանապարհ փակելով եկան իշխանության, հիմա ոչ մեկը մեր խնդիրը չի լսում», – ասացին ճանապարհը փակած քաղաքացիները: Նրանք նաև հավելել են որ պարբերաբար ակցիաներ են անելու, մինչև իրենց խնդիրը չլուծվի։ Ճանապարհը շարունակում է փակ մնալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ