Դեկտեմբերի 21-ին, ժամը 16:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի շուկայի տարածքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել` 17:05-ին:
Ամբողջությամբ այրվել է Տիգրան Մեծ փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող վագոն-տնակը (մոտ 15 քմ):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։