Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատել է 6 միլիոնի սահմանը

Ամենադիտվածներ

Worldometers պորտալից նոր տեղեկատվություն ենք ստանում` աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

Պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում պանդեմիայով հաստատված դեպքերի թիվը հատել է 6 միլիոնի սահմանը:

վիրուսի տարածման ծավալով առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ հաստատված դեպքերի թիվը հատել է 1,8 միլիոնի սահմանը: Այստեղ, այսօր` հունիսի 1-ին արձանագրվել է հիվանդության 11,946 նոր դեպք:

ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան, որտեղ վերջին մի քանի օրերին վիրուսը հասել էր իր տարածման գագաթնակետին, այստեղ այսօրվա` հունիսի 1-ի, ժամը 02:00-ի տվյալներով 3,545 նոր դեպք է հաստատվել:

Երրորդ տեղում է Ռուսաստանը, որտեղ արդեն տևական ժամանակ է, ինչ հաստատված դեպքերը 10 հազարից քիչ են, սակայն վիրուսի էական նահանջ դեռևս չի նկատվում:

Հավելենք, որ աշխարհում պանդեմիայի զոհ է դարձել 372,735 մարդ:

Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամենաթարմ