Ներկայացվել է աշխարհի ամենաարագընթաց մեքենան․ գինը՝ 14,4 մլն դոլար

Ամենադիտվածներ

Հունական արտադրության երկար սպասված Chaos հիպերքարն այսօր պաշտոնապես ներկայացվել է ստեղծողի ֆեյսբուքյան էջում, գրում է greekcitytimes.com-ը՝ մանրամասնելով, որ սա առաջին դեպքն է, երբ մեքենան նեկայացվում է իրական տարբերակով, այլ ոչ թե համակարգչային գրաֆիկայի օգնությամբ ստեղծված պատկերի տեսքով:

Աղբյուրը նկատում է, որ նախկինում սոցցանցերում տարածվել էր հիպերքարի գրաֆիկական լուսանկար, ինչի հետևանքով շատերը կասկածի տակ էին դրել Chaos-ի գոյությունը:

Մեքենայի ստեղծող Սփիրոս Պանոպուլոսը հրապարակել է մեքենայի լուսանկարն ու դրա վերաբերյալ տեսանյութ: Նա նաև մանրամասնել է, որ տպավորիչ նորույթը, որը, նրա պնդմամբ, աշխարհում ամենաարագընթացն է, հաջորդ տարի փորձարկվելու է բրիտանական հանրահայտ Top Gear հաղորդաշարի շրջանակում:

Հայտնի է, որ մեքենան ստեղծվել է SP Automotive ընկերության կողմից: Նրանց պնդմամբ՝ աշխարհում ամենաարագընթաց Chaos-ը կարող է 0-100 կմ/ժ արագություն զարգացնել 1,5 վայրկյանում՝ առաջ անցնելով Corvette Stingray-ներից, Bugatti-ներից և շվեդական Koenigsegg Gemara-ից, որ 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 1,9 վայրկյանում:

Մեքենան արժե 14,4 մլն դոլար:

SP Automotive-ը մտադիր է ընդամենը 100 օրինակ Chaos արտադրել՝ տարեկան 15-20 մեքենա ձեռքով հավաքելու ծրագրերով:

Ամենաթարմ