Կիլիան Մբապեն շնորհակալություն է հայտնել Ֆլորենտինո Պերեսին աջակցության համար։
Երեկ կայացավ ֆրանսիացի հարձակվողի պաշտոնական շնորհանդեսը՝ որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող։
«Ֆլորենտինոն շատ կարևոր մարդ է իմ կյանքում, որն օգնել է ինձ և իմ ընտանիքին առաջին իսկ օրվանից:
Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում նրան։ Ամեն ինչ կանեմ, որ նա ինձնից գոհ լինի։ Նա աշխարհի լավագույն նախագահն է։
Ես ու եղբայրներս դիտել ենք «Ռեալի» բոլոր հանդիպումները։ Հիմա եկել է իմ օրը. ես մադրիդցի եմ։ Ես միշտ գիտեի, որ կարող եմ հասնել դրան»,- ասել է Մբապեն ակումբային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: