Աշխարհում ամենից շատ ճամփորդում են Միացյալ Թագավորության բնակիչները

Ամենադիտվածներ

Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Միցայալ Թագավորության բնակիչները: Այդ մասին ասված Է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հաշվետվության մեջ:

Նշվում է, որ Միացյալ Թագավորության մոտավորապես 126 միլիոն քաղաքացիներ (աշխարհում բոլոր ուղևորների 8,6 տոկոսը) արտասահմանյան ուղևորությունների են մեկնել ինքնաթիռով: Երկրորդ տեղում հայտնվել են ամերիկացիները (մոտավորապես 115 մլն բնակիչներ` բոլոր ուղևորների 7,6 տոկոսը 2018 թվականին ճամփորդել են օդով):

Երրորդը չինացիներն են (97 մլն ճանապարհորդներ, բոլոր ուղևորների 6,6 տոկոսը), չորրորդը՝ գերմանացիները (94 մլն ճանապարհորդ, բոլոր ուղևորների 6,4 տոկոսը), հինգերորդը՝ ֆրանսիացիները (գրեթե 60 մլն ճանապարհորդ, բոլոր ուղևորների 4,1 տոկոսը):

Ամենաթարմ