fbpx
Աշխարհ

Ո՞րը կլինի աշխարհում բարձրությամբ երկրորդ աշտարակը

Azizi Developments ընկերությունը նշել է Burj Azizi երկնաքերի բարձրության մասին։ Այն կկազմի 725 մետր, եւ աշտարակը դրանով իսկ կդառնա աշխարհում բարձրությամբ երկրորդը։

Burj Azizi երկնաքերը, որը 131 հարկ կունենա, կդառնա Դուբայի հորիզոնի լրացումը։ Այն պետք է ավարտվի 2028 թ-ին։ Աշտարակում կտեղակայվի «յոթ աստղանի» հյուրանոց լյուքս դասի համարներով, յոթ մշակութային թեմաներով, ինչպես նաեւ տարբեր նստավայրեր։ Burj Azizi-ը կառաջարկի նաեւ մի շարք հարմարություններ՝ առողջարանական կենտրոններ, լողավազաններ, սաունաներ, կինոթատրոններ, մարզասրահներ եւ այլն։

Burj Azizi-ն կդառնա ինժեներիայի եւ դիզայնի հրաշքը։ Աշտարակը կներառի ուղղահայաց առեւտրի կենտրոն յոթ հարկերում, շքեղ պարասրահ եւ լողափերի ակումբ։ Այն նաեւ կարող է պարծենալ ինքնատիպ տեսահարթակով եւ ադրենալինի գոտիով։

Burj Azizi-ն մի քանի համաշխարհային ռեկորդներ կսահմանի, ներառյալ ամենաբարձր հյուրանոցային լոբբին աշխարհում՝ 11-րդ հարկում, ամենաբարձր գիշերային ակումբը 126-րդ հարկում, ամենաբարձր տեսահարթակը 130-րդ հարկում, ամենաբարձր ռեստորանը Դուբայում՝ 122-րդ հարկում եւ ամենաբարձր հյուրանոցային համարը Դուբայում՝ 118-րդ հարկում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ