fbpx
Հասարակություն

Աշխարհում նկատվում է ծնելիության մակարդակի անկում

Աշխարհի շատ երկրներում ծնելիության մակարդակի զգալի անկում է նկատելի, գրում է The Lancet պարբերականը: Նշվում է, որ ծնելիության այսպիսի մակարդակը բավարար չէ անգամ բնակչության թիվը պահպանելու համար:

Սա հատկապես լուրջ գործոն կհանդիսանա այն հասարակությունների համար, որոնցում տարեցների թիվն ավելի շատ է:

Գիտնականները ներկայացրել են 1950-2017-ին աշխարհում նկատված միտումները: Եթե 1950-ին կանայք լույս աշխարհ էին բերում միջինը 4.7 երեխա, ապա անցած տարի ծնելիության գործակիցը կրկնակի նվազել է՝ 2.4-ի հասնելով:

2017-ին ամենաշատ երեխաները ծնվել են Նիգերիայում, Չադում, Սոմալիում, Մալիում եւ Աֆղանստանում, իսկ ամենաքիչը՝ Կիպրոսում, Թայվանում, Հարավային Կորեայում, Անդորայում ու Պուերտո Ռիկոյում:

Ծնելիության անկում է նկատվում հատկապես տնտեսապես զարգացած երկրներում, ներառյալ՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայի մեծ մասում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ