fbpx
Աշխարհ

Աշխարհում կարող է դեղերի դիֆիցիտ առաջանալ

BBC-ն հայտնում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով դեղերի գները աճել են և բացի այդ աշխարհում կարող է մի շարք դեղերի դիֆիցիտ առաջանալ։

Հնդկաստանը սահմանափակել է 26 բաղադրիչների և դրանց պարունակությամբ դեղերի արտահանումը: Նման դեղերի ցանկում են՝ պարացետամոլը, տինիդազոլ ու էրիտրոմիցին հակաբիոտիկները, պրոգեստերոն հորմոն եւ B12 վիտամինը: Փորձագետներն արդեն խոսում են այս միջոցառման արդյունքում մի շարք կարևոր դեղերի հնարավոր դեֆիցիտի մասին:

Քանի որ դեղամիջոցների բաղադրիչների արտադրողները գտնվում են Չինաստանում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ շատ հնդկական արտադրողներ կախված են Չինաստանից, որովհետև Չինաստանից են ստանում դեղերի մեջ օգտագործվող ակտիվ բաղադրիչնեռի նյութերը։

Սրա հետևանքով, եթե խնդիրներ առաջանան ՉԻնաստանի և Հնդկաստանի շուկաների միջև կարող է տուժել ողջ աշխարհը։

«Արդեն կան նշաններ, որ Հնդկաստան մատակարարումների կրճատումը հանգեցրել է գների զգալի աճի»,- հայտնել է Oxford Economics-ի առաջատար տնտեսագետ Սթիվեն Ֆորմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ