fbpx
Աշխարհ

Աշխարհը պատերազմի նախաշեմին է․ Մակրոն

Աշխարհը խորը ճգնաժամ է ապրում և կարող է պատերազմի նախաշեմին հայտնվել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով անհավասարության, չվերահսկվող տեխնոլոգիաների և կլիմայի փոփոխության խնդիրների հարցով գլոբալ ջանքերի կոչով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ժնևում Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված իր ելույթում Մակրոնը սոցիալական պաշտպանության և փոխհատուցման կոչ է արել այն մարդկանց, որոնց միջոցները տեխնոլոգիական և էկոլոգիական փոփոխությունների սպառնալիքի տակ են դրվել:

«Կարծում եմ՝ դա քաոս է, մեր սերունդը չպետք է նոր պատերազմի սպասի, այլ պետք է աշխարհին նայի այնպես, ինչպես այն կա: Կարծում եմ՝ այսօր մենք պատերազմի նախաշեմին ենք, և այդ պատերազմը ներկա է մեր ժողովրդավարություններում»,-ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ աճող անհավասարությունն «ավտորիտարիզմ» է ներառում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ